Տնտեսություն

Գյուղական համայնքներում փառատոնների անցկացումը ապակենտրոնացնում է զբոսաշրջությունը

1 րոպեի ընթերցում

Գյուղական համայնքներում փառատոնների անցկացումը ապակենտրոնացնում է զբոսաշրջությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական աջակցությամբ կազմակերպվող փառատոնները հիմնականում անցկացվում են Հայաստանի մարզերում: Այն քաղաքականություն է, որն ուղղված է զբոսաշրջության ապակենտրոնացմանը հանրապետության մարզերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Մարզերում փառատոնների անցկացումը մշակված քաղաքականություն է, որն ուղղված է զբոսաշրջությունը հանրապետության մարզերում ապակենտրոնացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Այն նաև նպաստում է ընդունող և շրջակա համայնքներում տեղական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը»,-ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ համայնքներում իրականացվող փառատոններն օգնում են թե տեղական, թե համաշխարհային շուկային դրանց պատշաճ ներկայացմանն ու խթանմանը: Փառատոններն էապես նպաստում են շատ խնդիրների լուծմանը:

«Կա քաղաքականություն՝ պետական աջակցություն ցուցաբերել տեղական նման նախաձեռնություններին»,-նշեց Ապրեսյանն ու հավելեց՝ Հայաստանյան փառատոնները զբոսաշրջային արդյունք են: Դրանք նաև հարթակ են զբոսաշրջության այլ ձևերի կազմակերպման ու ներկայացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում