Շոու բիզնես

Ջորջ Քլունին կնոջը հետ է պահել Ադրբեջան այցելելուց

2 րոպեի ընթերցում

Ջորջ Քլունին կնոջը հետ է պահել Ադրբեջան այցելելուց

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին խոստովանել է, որ համոզել է կնոջը` Ամալ Քլունիին, չայցելել Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին դերասանն ասել է The Hollywood Reporter-ի հետ զրույցում: «Մենք Ամալի հետ պայմանավորվել էինք, որ թույլ չենք տա, որպեսզի աշխատանքը մեզ ռիսկային դրության մեջ դնի: Դա տեղի ունեցավ, երբ Ամալը Մալդիվներում էր, որտեղ նա փորձում էր բանտից ազատել նախկին նախագահ Մոհամմեդ Նաշեդին: Երբ նա վերջապես լքեց Մալդիվները, փորձում էր գնալ Ադրբեջան, որտեղ հաճախորդ ուներ»,- ասել է Քլունին:

Նա խոստովանել է, որ ստիպված է եղել գործարքի գնալ կնոջ հետ, որպեսզի նրան հետ պահի Ադրբեջան այցից: «Ես նրան հիշեցրի մեր պայմանավորվածության մասին: Ես համաձայնեցի չեղյալ համարել իմ ճանապարհորդությունը Հարավային Սուդան, որի դիմաց նա պետք է հրաժարվեր Ադրբեջան այցելությունից: Եվ նա համաձայնեց»,- պատմել է Քլունին:

Բրիտանացի հայտնի փաստաբան Ամալ Քլունին պաշտպանել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի շահերը, ով Բաքվում դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման: Քլունին նրա գործով հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Քլունին ՄԻԵԴ-ում նաև ներկայացրել է հայկական կողմի շահերը Փերինչեքի գործով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում