Հասարակական

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների անշահախնդիր բարեկամության, որը նաև պարտավորեցնում է ավելի ամրապնդել ու ընդլայնել երկուստեք փոխշահավետ համագործակցությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում