Հասարակական

Բրուցելոզի ախտանիշներով Գյումրու հիվանդանոց տեղափոխվածների վիճակը գնահատվում է բավարար

1 րոպեի ընթերցում

Բրուցելոզի ախտանիշներով Գյումրու հիվանդանոց տեղափոխվածների վիճակը գնահատվում է բավարար

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրուցելոզի ախտանիշներով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիվանդանոցից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մեզ հաստատեցին՝ այս պահին իրենց հիվանդանոցում բրուցիլոզի ախտանիշներով 2 հիվադ կա՝ Սպարտակ Հովսեփյան 1962 թվականի ծնված և Սերգեյ Սահակյան՝ 1994 թվականին ծնված: Նրանք շարունակում են այս պահին բուժում ստանալ հիվանդանոցում: Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար: Հիվանդությամբ նախ վարակվել էր Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի անսանապահը: Ավելի ուշ Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց է տեղափոխվել Հովիտի մի բնակիչ: Հովիտ համայնքի ղեկավար Ավետիք Սերոպյանի հաստատեց գյուղում խոշոր եղջերավորների շրջանում բրուցիլոզի փաստը: «Վերջերս 4 եղջերավոր անասունի մոտ հայտնաբերվեց, իսկ մանր եղջերավորներին դեռ չենք ստուգել: Վարակակիր անասունները վերացվում են՝ պարտադիր»:

Գյուղապետի վստահեցմամբ, գյուղում համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, վարակված անասունների տերերից պահանջվել է հարկադիր մորթ իրականացնել:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում