Մինչև տարեվերջ օպերային թատրոնն առնվազն վեց ներկայացում կմատուցի դահլիճում տեղադրված թարգմանական վահանակի միջոցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոչ միայն կիսամյակային նախատեսված պլանն է գերակատարել, այլև վեց ամիսների ընթացքում հասցրել է անել այն, ինչ չէր հաջողվել վերջին մի քանի տարիներին: Երկու առաջնախաղ առաջին կիսամյակում՝ Շ. Ազնավուրի «Լա բոհեմ» և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետները՝ նորովի մեկնաբանությամբ: Բայց շատ ավելի հավակնոտ են տարվա երկրորդ կիսամյակի ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպմանը սկսել և անգամ չի հասցրել ավարտել այն ներկայացումների թվարկումը, որոնց առաջնախաղը նախատեսվում է մինչև տարեվերջ: Դրանք են` «Ալեքսանդր», «Թիկնոցը», «Քույր Անժելիկա», «Ջաննի Սկիկկի», «Էրնանի», «Չիպոլինո», «Մանոն» և այլ բեմադրություններ:

Պատրաստվում են վերականգնել նաև «Պողիկտոս» ներկայացումը:

Մինչև տարեվերջ առնվազն վեց ներկայացում կմատուցվի դահլիճում տեղադրված թարգմանական վահանակի միջոցով:

Հայերեն العربية

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին