Սպորտ

Տիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող

2 րոպեի ընթերցում

Տիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղի ունեցավՀայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի փակման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 14 օր շարունակ մրցաշարի մասնակիցները պայքարում էին Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Հարությունյանը, ով մրցաշարի 3-րդ տուրից սկսած միանձնյա գլխավորում էր աղյուսակը:

Բարձրագույն խմբի մյուս երկու ուղեգրերի համար ընթանում էր անզիջում պայքար. վերջին տուրից առաջ միանգամից 5 շախմատիստ՝ Մանուէլ Պետրոսյանը, Նորայր Թորոսյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը և Արամ Հակոբյանը, հնարավորություն ունեին գրավելու 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Համաձայն վիճակահանության՝ 5 թեկնածուներից չորսը մրցում էին միմյանց դեմ. Արամ Հակոբյանը՝ Մանուէլ Պետրոսյանի, իսկ Դավիթ Շահինյանը՝ Նորայր Թորոսյանի: Վերջին տուրում Շանթ Սարգսյանի մրցակիցն էր Հովիկ Հայրապետյանը: Նյարդերի պայքարում ուժեղ գտնվեցին Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Սարգսյանը առավելության հասավ Հովիկ Հայրապետյանի նկատմամբ, իսկ Մանուէլ Պետրոսյանը դժվար պայքարում կարողացավ հասնել իրեն ձեռնտու ոչ-ոքի արդյունքի, ինչի շնորհիվ զբաղեցրեց 2-դր հորիզոնականը: Նորայր Թորոսյան– Դավիթ Շահինյան պարտիան ավարտվեց հաշտությամբ, և երկուսն էլ մնացին առանց բաղձալի ուղեգրերի. Թորոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Շահինյանը՝ 6-րդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում