Սպորտ

Հովհաննես Գաբուզյանը 13-րդն է Աբու Դաբիի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Գաբուզյանը 13-րդն է Աբու Դաբիի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7.5 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը: Նայջել Շորտը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արյան Չոպրան 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Հովհաննես Գաբուզյանը, ով 6 միավորով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 5.5-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 24-րդ և 32-րդ հորիզոնականները: Մրցաշարում հանդես եկող պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը վաստակեց 4.5, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 4 միավոր: Նրանք իրենց գործակիցները բարձրացրեցին համապատասխանաբար 5 և 14 կետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում