Սպորտ

Կարեն Մովսիսյանը՝ շախմատի Եվրոպայի վետերանների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Կարեն Մովսիսյանը՝ շախմատի Եվրոպայի վետերանների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվեց Եվրոպայի վետերանների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 50-ից բարձր տարիքային խմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի վետերանների չեմպիոն:

Կանանց 50-ից բարձր խմբում հաղթող դարձավ Գալինա Ստրուտինսկայան:

65-ից բարձր տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ Ռենման Նիլս Գուստավը, իսկ կանանց 65-ից բարձր առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նոնա Գափրինդաշվիլին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում