Անցած երեք օրերի ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով հանրապետությունում զոհվել է հինգ մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` օգոստոսի 18-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 24, խարդախության 10, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական, խուլիգանության և կաշառակերության 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1, կողոպուտի և գողության 2-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայերեն Русский