Սպորտ

Գաբուզյանը, Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը շարունակում են ելույթները Աբու Դաբիի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Գաբուզյանը, Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը շարունակում են ելույթները Աբու Դաբիի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին է մոտենում Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացած 7 տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ամին Բասսեմը և Սալեմ Սալեհը: Մրցաշարին մասնակցող հայ գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը իրենց ակտիվում ունեն 4.5-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը վաստակել է 3.5, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 2 միավոր:

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 22-ին:

Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 124 շախմատիստ 32 երկրից, այդ թվում՝ 39 գրոսմայստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում