Սպորտ

Ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենումՀայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղի են ունեցել 11-րդ խաղափուլի պարտիաները: 11-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Տիգրան Հարությունյանը, ով իր ակտիվում գրանցել է 8 միավոր: Մանուէլ Պետրոսյանը և Նորայր Թորոսյանը 7-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Բարձրագույն խմբի ուղեգրերի համար պայքարում են նաև 6.5-ական միավոր վաստակած Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Լավագույն եռյակում հայտնվելու տեսական հնարավորություն ունեն Դավիթ Շահինյանը և Դավիթ Քալաշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում