Սպորտ

Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի 8-րդ տուրը

1 րոպեի ընթերցում

Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի 8-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցակիցներից ուժեց գտնվեցին նաև Վահե Դանիելյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը:

8-րդ տուրից հետո Տիգրան Հարությունյանը 6 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանը վաստակել է 5.5 միավոր, իսկ Մանուէլ Պետրոսյանը 5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում