Մոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի Օսինը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ոստիկանությունը փնտրում է Մոսկվայում անհայտ կորած երաժիշտ Եվգենի Օսինին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նախօրեին Մոսկվայի բնակչուհին դիմել է ոստիկանությանը՝ հաղորդելով իր եղբոր անհետացման մասին: Երգչի գտնվելու վայրը պարզելու համար անց են կացվում միջոցառումներ:
Հաղորդվում է, որ Օսինն օգոստոսի 15-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Կարդացեք հոդվածը` Русский