Սպորտ

Գաբուզյանը և Տեր-Սահակյանն Աբու-Դաբի Մասթերս մրցաշարի առաջատարների խմբում են

1 րոպեի ընթերցում

Գաբուզյանը և Տեր-Սահակյանն Աբու-Դաբի Մասթերս մրցաշարի առաջատարների խմբում են

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցան Աբու Դաբի Մասթերս մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երկրորդ տուրում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին, Արթուր Դավթյանը հաղթանակ նշեց, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտություն կրեց:

3-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Դավթյանը՝ պարտվեցին:

3-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2.5-ական միավոր և, 21 այլ շախմատիստների հետ, գլխավորում են աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 1.5, իսկ Արթուր Դավթյանը և Էդուարդ Հակոբյանը՝ 1-ական միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում