«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում օգոստոսի 14-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միության

լրատվության և PR բաժնից, ցուցահանդեսին կներկայացվեն անվանի նկարչի` 1950-ականներին նկարված եկեղեցիները (Հրաչյա Ռուխկյանը Ավետիք Իսահակյանի խորհրդով և Վազգեն վեհափառի աջակցությամբ շրջել է Հայաստանի մարզերով` վրձնելով 120 եկեղեցի) և հետագա տարիներին արված մշակութային մեծանուն գործիչների դիմանկարները՝ Հրաչյա Ներսիսիյան, Ավետիք Իսահակյան, Ե. Չարենց, Րաֆֆի, Շիրվանզադե, Կոմիտաս, Արամ Խաչատրյան:

Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում:Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է Մեծ հայրենականին և վերադառնալուն պես զենքը փոխարինել վրձնով:

Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։

Նկարչի վրձնին են պատկանում Մարտիրոս Սարյանի հորդորով ստեղծված «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ: Մուտքն ազատ է:

Հայերեն

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով