Շահագործման հանձնված բնակելի շենքերի քանակն ավելացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շահագործման հանձնված բնակելի շենքերի քանակը Հայաստանում 2017-ի առաջին կիսամյակում եղել է 143՝ ընդհանուր 34 հազ. 746 քառ. մետր տարածքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչվելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ շահագործման հանձնված բնակելի շենքերի քանակն ավելացել է 14-ով:

Շահագործման հանձնված շենքերից 2-ը կառուցվել են կազմակերպությունների, իսկ 141-ը բնակչության միջոցներով: Ամենաշատ մակերեսով բնակելի շենքեր կառուցվել են Երևանում՝ 20 հազ. 953 քառ. մետր, Կոտայքում՝ 5 հազ. 569 քառ. մետր և Արարատի մարզում՝ 4 հազ. 947 քառ. մետր: Ամենաքիչ մակերեսով բնակելի շենք կառուցվել է Վայոց ձորում՝ 65 քառ. մետր:

2016-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է հատկապես Կոտայքում և Տավուշում կառուցված բնակելի շենքերի մակերեսը: Կոտայքում 2016-ի 3 հազար 910-ի քառ. մետրի դիմաց 2017-ին կառուցվել է 5 հազ. 569 քառ.մետր մակերեսով բնակելի շենք, իսկ Տավուշում՝ 634 քառ. մետրի դիմաց՝ 1 հազար 440 քառ. մետր:

Հանրապետությունում իրականացված ընդհանուր շինարարության համար 2017-ի առաջին կիսամյակում հատկացվել է 111 մլրդ 705.4 մլն դրամի ֆինանսավորում, որից կազմակերպությունների միջոցով՝ 53 մլրդ 853.3 մլն դրամի, բնակչության միջոցներով ՝ 29 մլրդ 667.2 մլն դրամի, միջազգային վարկերով՝ 14 մլրդ 706.2 մլն դրամի, օտարերկրյա ներդրողների միջոցով՝ 9 մլրդ 498.2 մլն դրամի, պետության բյուջեով՝ 9 մլրդ 352.3 մլն դրամի:

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին