Արտավանի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհը կաթվածահար է արել գյուղի բնականոն կյանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտավան համայնքի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը, գյուղի բնականոն կյանքը կաթվածահար է եղել:

«Ամբողջ գյուղը, մարզային ուժերը միբիլիզացվել են, բնակիչներն այնտեղ են, փորձում են օգնել հրշեջներին: Հրդեհի տարածքը մոտ է դաշտերին, մշակվող տարածքներին, հետևաբար հողի հետ կապված աշխատանքները դադարեցված են: Ինչ վերաբերում է ծխին, ապա այն, բարեբախտաբար, գյուղի ուղղությամբ չէ»,-ասաց Ատոմ Վարդանյանը:

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտակայքում անտառային հատվածում հրդեհ է:

Օգոստոսի 11-ի, ժամը 09.30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից:

Օգոստոսի 11-ի, ժամը 09.30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը: Դեպքի վայրում են ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա.Հարությույանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ.Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը:

Հայերեն Русский

Նավթի գներն աճել են - 19/08/26

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից