Սպորտ

Արոնյանը ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ. Sinquefield Cup –ի հաղթողը հայտնի կդառնա այսօր 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ. Sinquefield Cup –ի հաղթողը հայտնի կդառնա այսօր 

ԵՐԵՎԱՆ, 11ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cupշախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) նախավերջին տուրումԼեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: «Արմենպրես»-իփոխանցմամբ, մրցավեճն ավարտվեց 19-րդ քայլում:

Նախավերջին տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պահպանեցին առաջատար դիրքերը՝ 5-ական միավորով: Նրանց կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, եթե հաղթեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով ու հետ է կես միավորով:

Վերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում