Սոլակում հայտնաբերված ուրարտական շրջանի ամրոց-դղյակում այս տարվա պեղումները նոր բացահայտումներ են արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի թագավորության շրջանի «Սոլակ-1» ամրոց-դղյակ հնավայրում հայ-իտալական համատեղ արշավախումբը բացել է դղյակի սենյակները: Հնավայրից գտած խեցեղենն ու մյուս նմուշները թույլ են տալիս հաստատելու, որ ամրոց-դղյակը երեք հնագիտական ժամանակաշրջանների է պատկանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի՝ հայկական կողմի ղեկավար Արթուր Պետրոսյանն ասաց, որ

ամենայն հավանականությամբ ուրարտացիները կառուցել են դղյակը, հետո այնտեղ ապրել են հետուրարտական կամ անտիկ շրջանում, ապա այն օգտագործել են նաեւ միջնադարում: «Կոտայքի մարզում հետազոտական աշխատանքների շնորհիվ «Սոլակ-1» հնավայրը մեր արշավախումբն է բացահայտել: Այնտեղ պեղումներ իրականացվում են 2013 թվականից: Ամրոցը կարելի է թվագրել Ուրարտական ժամանակաշրջանով Ք.ա․ 8-5-րդ դարերին: Ամենայն հավանականությամբ, այն ամրոցային համակարգի մաս է կազմում, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին»,-ասաց նա:

Արթուր Պետրոսյանի խոսքով՝ այս տարի պեղումների արդյունքում հայտնաբերվել են խեցեբեկորներ, գերաններ: «Գերաններից նմուշառում կատարեցինք եւ Սիենայի համալսարանում այն հետազոտելուց հետո պարզ դարձավ, որ ամրոցի առաստաղը եղել է կաղնու կամ շագանակի փայտից»,-ասաց նա:

Հնագետը նշեց, որ այս տարի Վանի թագավորության շրջանի «Սոլակ-1» ամրոց-դղյակում պեղումները սկսվել են հուլիսի 3-ին: Դրանք արդեն կարելի է ավարտված համարել: «Մենք կոնսերվացնում ենք հնավայրը՝ հաջորդ տարի այստեղ պեղումները շարունակելու նպատակով»,-հավելեց Արթուր Պետրոսյանը:

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ