Տնտեսություն

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեևի հետ՝ քննարկելու ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետության բարձրացման խնդիրը՝ ինչպե՛ս «Ալռոսայից», այնպե՛ս էլ «Գոխրանից»։ Հայկական պատվիրակության անդամները ՌԴ ֆինանսների փոխնախարարի ղեկավարած խմբի հետ զրույցում անդրադարձել են նաև պետական հարգադրոշման և հարգորոշման փոխադարձ ճանաչման հարցերին։

Կողմերը քննարկել են խնդիրների լուծման նորարական մոտեցումների և նոր մեխանիզմների կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել գործնական քայլերի։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների իրականացումը կապահովի ոլորտի աճի շարունակականությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում