Սպորտ

Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջատար Վաշյե-Լագրավի հետ

1 րոպեի ընթերցում

Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջատար Վաշյե-Լագրավի հետ

ԵՐԵՎԱՆ, 7ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cupշախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: «Արմենպրես»-իփոխանցմամբ, մրցավեճնավարտվել է 45-րդ քայլում:

5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր ու բաժանում է 4-6-րդ տեղերը: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ունի 3.5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը՝ 3-ական:

Օգոստոսի 7-ը մրցաշարի հանգստյան օրն է: Օգոստոսի 8-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում