Մշակույթ

Թուրք և իրանցի հնագետները պեղումներ են անցկացնում Վանում. հայտնաբերվել են նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ

2 րոպեի ընթերցում

Թուրք և իրանցի հնագետները պեղումներ են անցկացնում Վանում. հայտնաբերվել են նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական Հայաստանի որոշ տարածքներում ներկայում պեղումներ են անցկացվում: Թուրք հնագետները իրանցի հնագետների հետ միասին պեղումներ են անցկացնում Վանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի և տեղի հնագիտական ընկերության միջոցներով պեղումներ են անցկացվում նաև Անիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը պատմական Հայաստան կատարած ուխտագնացության արդյունքներն ամփոփեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Տեղի թուրք հնագետները իրանցի հնագետների խմբի հետ պեղումներ են կատարում Վանի տարածքում: Իրանական հնագետներից տեղեկություններ ունենք, որ հայտնաբերվել են նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ, հնադարյան մարդու ոսկորներ, բնակարանների հետքեր: Վանում ժայռափոր կառույցի վրա պահպանվել են ասորական և ուրարտական արձանագրություններ: Հետաքրքիր արձանագրություններ են պահպանվել նաև բերդի ամբողջ տարածքում»,-ասաց Էդիկ Մինասյանն ու հավելեց, որ բերդից երևում է Քաղաքամեջն ու Այգեստանը՝ ավերված վիճակում:

Մինասյանի խոսքով՝ ներկայում պեղումներ են անցկացնում նաև Անիում: «Պեղումները կատարվում են պարիսպների շրջակայքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և տեղի հնագիտական ընկերության միջոցներով: Կարծես՝ հայտնաբերվում են պարիսպների հիմքի վրա կառուցված հնագույն բերդի մնացորդները»,-նշեց նա:

Էդիկ Մինասյանը նկատել էր, որ վերջին ժամանակներում շատացել են նաև շինարարական աշխատանքները՝ հատկապես Կարսի բերդի տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում