Սպորտ

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ Մ 17 և Մ 14 տարեկաններ:

Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում ընդգրկված էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Այս տարիքային խմբում աշխարհի հավաքականը առավելության է հասել 19-13 հաշվով, որտեղ կարևոր դեր է խաղացել հայաստանցի մասնակիցը: Հայկ Մարտիրոսյանը կարևոր հաղթանակներ է տարել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստներ Ջեֆֆրի Սյունի (2646) եւ Սամուել Սեւյանի (2633) նկատմամբ:

Մրցաշարի ընթացքում Մարտիրոսյանը նաև 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում