Հասարակական

Թոքի քաղցկեղով հիվանդացությունը Հայաստանում աճել է

3 րոպեի ընթերցում

Թոքի քաղցկեղով հիվանդացությունը Հայաստանում աճել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոքի քաղցկեղով հիվանդացությունը Հայաստանում վերջին 5 տարիներին աճել է 8 տոկոսով՝ 97 դեպքով, իսկ մահացությունը՝ 5.8 տոկոսով : Հիվանդացությունը բարձր է հատկապես Սյունիքում, Լոռիում և Տավուշում, համեմատաբար ցածր է Վայոց ձորում, Արագածոտնում, Արարատում և Գեղարքունիքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ին «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում կայացած գիտաժողովում կենտրոնի վիճակագրական բաժանմունքի հավաքագրած տվյալները ներկայացրեց «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ Գագիկ Համբարձումյանը:

«Թոքի քաղցկեղը Հայաստանում գրավում է առաջին տեղը՝ թե հիվանդացության, թե մահացության ցուցանիշներով: Այն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Այն երկրներում, որտեղ ծխելու դեմ իրականացվում են արդյունավետ մեթոդներ, թոքի քաղցկեղի 5 տարվա ապրելիությունը կազմում է 16 տոկոս, իսկ Հայաստանում 3 տարվա ապրելիությունը կազմում է մոտ 10 տոկոս»,- ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ հիվանդացությունը բարձր է Սյունիքի մարզում՝ 100.000 մարդու հաշվով՝ 62, Լոռիում՝ 57,6, Տավուշում՝ 52, Կոտայքում՝ 47,7: Համեմատաբար ցածր է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերում:

Մահացությունը բարձր է Սյունիքում՝ 900.000 մարդու հաշով՝ 50, Շիրակում՝ 44, Լոռիում՝ 44.9 և Կոտայքում՝ 40.1: Այն ցածր է Վայոց ձորում, Արագածոտնում և Երևանում: Բարձիթողությունը բարձր է Վայոց ձորում՝ 81 տոկոս, Գեղարքունիքում՝ 78.1 տոկոս, իսկ Արարատի մարզում՝ 73.8 տոկոս, ցածր է Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում և Երևանում:

«Թոքի քաղցկեղի առաջացման գործոններ են ծխելը, հանքարդյունաբերությունը, աղտոտվածությունը որոշ մարզերում: Յուրաքանչյուր առաջնակի հայտնաբերված թոքի քաղցկեղի 100 դեպքի դիմաց ՀՀ-ում արձանագրվում է 85-90 մահվան դեպք: Դրանց մեջ մտնում են ինչպես առաջնակի, այնպես էլ նախորդ տարիներին հայտնաբերված հիվանդությունները»,-ասաց Գագիկ Համբարձումյանը:

Մասնագետը նշեց, որ վերջին 30 տարում թոքի քաղցկեղով հիվանդացությունը Հայաստանում աճել է 682 դեպքով կամ 108.4 տոկոսով: Նշված տվյալները խոսում են այն մասին, որ հիվանդների զգալի մասը հայտնաբերվում է ուշացած փուլերում, և հաճախ հնարավոր չի լինում իրականացնել արմատական բուժում:

Տարեկան ամբողջ աշխարհում ախտորոշվում է թոքի քաղցկեղով հիվանդ մոտ 1 մլն մարդ՝ կազմելով բոլոր օնկոլոգիական հիվանդությունների մահացության 60 տոկոսը:

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս․ Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս․ Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

Բարձր տեխնոլոգիաներ

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հյուրանոցում ողբերգական ելքով կրակոցների դեպքի մասին

Իրավունք

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հյուրանոցում ողբերգական ելքով կրակոցների դեպքի մասին

Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը

Հայաստան

Հրապարակվել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով դիմումներ ներկայացնելու ուղեցույցը

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ

Հայաստան

Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Սպորտ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում