Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ԱՄՆ հավաքականի առաջատարներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ - Աշխարհ» պատանեկան հավաքականների շախմատային մրցախաղի 3-րդ օրը աշխարհի պատանեկան հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը (2544) կարևոր հաղթանակներ է տոնել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստների՝ Ջեֆֆրի Սյունի (2646) և Սամուել Սևյանի (2633) նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, ընդհանուր առմամբ մրցաշարային 3-րդ օրը շատ լավ է դասավորվել աշխարհի հավաքականի համար:

Մինչև 17 տարեկանների թիմը 2 մրցախաղերն էլ ավարտել է հաղթանակով՝ համապատասխանաբար 3-1 և 3.5 – 0.5 հաշվով: 6 փուլերիցհետո մրցախաղում հաշիվն է 15-9՝ օգուտ աշխարհի հավաքականի: 3-րդ մրցախաղային օրը մինչև 14 տարեկանների հավաքականը հաղթանակ տոնեց 4-0 հաշվով: Այստեղ հաշիվն է 8.5 – 3.5: Մրցախաղի ընդհանուր հաշիվն է 23.5 – 12.5:

Հուլիսի 29-ին տեղի կունենան մինչև 17 տարեկանների մրցախաղի 7-րդ և 8-րդ տուրերը, իսկ մինչև 14 տարեկանների մրցախաղում՝ 4-րդ տուրը: Գործնականում աշխարհի հավաքականը ապահովել է հաղթանակը: Մնացած 12 խաղերում նրանց պետք է վաստակել է միայն 1 միավոր:

Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4:

Հայերեն

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը