Սպորտ

Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ

1 րոպեի ընթերցում

Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում կայացավԲիլի շախմատային փառատոնի 3-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էր Ռուսլան Պոնոմարյովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպիտակներով խաղացող 66-ամյա մեր գրոսմայստերը ուներ որոշակի առավելություն, սակայն նրա մրցակիցը` ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը, պաշտպանվելիս գործեց հստակ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:Խաղացված տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 2-ական միավոր վաստակած Էթիեն Բաքրոն, Ռուսլան Պոնոմարյովը և Հոու Յիֆանը: Ռաֆայել Վահանյանը 1 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Հուլիսի 27-ին կայանալիք 4-րդ տուրում Վահանյանը սպիտակներով կմրցի Նիկո Գեորգիադիսի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում