Սպորտ

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մեկնարկեց «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղում

1 րոպեի ընթերցում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը մեկնարկեց «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիսում մեկնարկեց«ԱՄՆ - Աշխարհ» պատանեկան հավաքականների շախմատային մրցախաղը, որն անցկացվում է2 տարիքային խմբերով՝ մինչև 14 և մինչև 17 տարեկաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհի հավաքականի անդամներինընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Կայացան մրցաշարի մեկնարկային տուրերը, իսկ մրցախաղի առաջին քայլը Հայկ Մարտիրոսյան - Ջեֆֆրի Սյուն պարտիայում կատարեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը:Հայկ Մարտիրոսյան - Ջեֆֆրի Սյուն պարտիան արդյունքում ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ առաջին մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով: 2-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանից: 2-րդ մրցախաղը նույնպես ավարտվեց 2-2 հաշվով: Մինչև 14 տարեկանների պայքարի առաջին մրցախաղում աշխարհի հավաքականը 2.5 - 1.5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ նկատմամբ:

Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում