Հայկ Մարտիրոսյանը մեկնարկում է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն և ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներինընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Մինչև 17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչև 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի և 2 աղջիկ: Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականում են ընգրկվելԱնդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան), Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), Արյան Չոպրան (Հնդկաստան) և Ալեքսեյ Սարանան (Ռուսաստան): Մինչև 14 տարեկանների հավաքականում ընգրկված են Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Բիբիսարա Ասաուբաևան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա): ԱՄՆ մինչև 17 տարեկանների հավաքականում հանդես են գալու ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը, Ջեֆֆրի Սյունը, Լի Ժուֆենը, Ջոն Բուրկեն և Նիկոլաս Չեկան: ԱՄՆ մինչև 14 տարեկանների հավաքականում ընդգրկված են Լյան Ավոնդերը, Էնդրյու Հունը, Յիփ Կարիսսան և Մարթա Սամադաշվիլին:

Մրցախաղը կանցկացվի հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ