Սպորտ

Ռաֆայել Վահանյանը զիջել է Էթիեն Բաքրոյին

1 րոպեի ընթերցում

Ռաֆայել Վահանյանը զիջել է Էթիեն Բաքրոյին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում կայացավԲիլի շախմատային փառատոնի 2-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էր Էթիեն Բաքրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սուր պայքարի մթնոլորտում ընթացած պարտիայում ուժեղ գտնվեց Բաքրոն: 2-րդ տուրում Ալեքսանդր Մորոզեվիչը հաղթեց Դավիդ Նավարային, իսկ Ռուսլան Պոնոմարյովը՝ Պետեր Լեկոյին: Խաղացված տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 1.5-ական միավոր վաստակած Էթիեն Բաքրոն, Ռուսլան Պոնոմարյովը և Հոու Յիֆանը: Ռաֆայել Վահանյանը 0.5 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Կայանալիք 3-րդ տուրում Վահանյանը սպիտակներով կմրցի Պոնոմարյովի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում