Կարծիքներ

Պատգամավորը հասարակության կողմից անընդունելի վերաբերմունք է տեսնում արմատական դրսևորումների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը հասարակության կողմից անընդունելի վերաբերմունք է տեսնում արմատական դրսևորումների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հասարակությունը որևէ կերպ չի ընդունում արմատական քաղաքականության դրսևորումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Դա ապացուցեց հուլիսի 17-ի մարդկանց անդադար հոսքը դեպի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին զոհված ոստիկանների հիշատակին: Մեր հասարակությունը մերժեց արմատական դիրքորոշումը նաև Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ՝ տալով ձայների մեծամասնությունը Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Բաբուխանյանը:

Պատգամավորը կարծում է, որ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը և նմանատիպ այլ խմբեր կառավարվում են ինչ-որ կենտրոնից, որոնք ցանկանում են Հայաստանում իրավիճակը ապակայունացնել: «Պետք է զգոն լինել և դատապարտել ցանկացած գործողություն, որոնք միտված են բռնության միջոցով լուծելու իշխանության հարցը»,- եզրափակեց Բաբուխանյանը:

Երևանում 2017 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չէր դադարում քաղաքացիների հոսքը, ովքեր իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին: ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել էր զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքար, որի մոտ մարդիկ մոմեր էին վառել եւ ծաղիկներ:

2016թ. հուլիսի 17-ինմի խումբ զինված անձինք ներխուժեցին ՊՊԾ գունդ: Նրանք գունդը գրավված են պահել մինչև հուլիսի 31-ը՝ մի քանի օր պատանդ պահելով ներսում գտնվող իրավապահներին, հետագայում նաև՝ օգնության հասած բժիշկներին: Գործողությունների հետևանքով զոհվել է երեք ոստիկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում