Ադրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ Բաբուխանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կոշտ դիրքորոշումով պայմանավորված՝ Ադրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Ադրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում, որովհետև վերջին շրջանում Ռուսաստանը բավականին կոշտ դիրքորոշում է ցուցաբերել այդ երկրի նկատմամբ: Դա նախ և առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Ադրբեջանին հիշեցումն է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները այն մասին , որ ադրբեջանական կողմը դադարեցնի խտրական վերաբերմունքը հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների նկատմամբ: Այսպիսի մի շարք հայտարարություններ չէին կարող ալիևյան կլանին խուճապի չմատնել»,- նշեց Բաբուխանյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում էր արտաքին հարթակում երկակի խաղ խաղալ, սակայն դա նրան չհաջողվեց:

«Մի կողմից ցանկանում էր ցույց տալ իբր համագործակցությունը Ռուսաստանի հետ, մյուս կողմից առաջ էր տանում Արևմուտքի շահերը: Ռուսաստանի համար անցանկալի են Ալիևի նման արկածախնդրությունները, որովհետև դա կարող է լարվածություն ստեղծել տարածաշրջանում, ուստի Պուտին-Ալիև վերջին հանդիպման ժամանակ, ադրբեջանական կողմին հստակ բացատրվեց, որ չի կարելի զբաղվել արկածախնդրությամբ և ԼՂ հիմնախնդրի հաշվին լուծել երկրի իշխանության պահպանման հարցը»,-նշեց Բաբուխանյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին