Սպորտ

Բասկետբոլիստ Սթիվեն Էնոչն արդյունավետությամբ երկրորդն է Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլիստ Սթիվեն Էնոչն արդյունավետությամբ երկրորդն է Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականի կենտրոնական Սթիվեն Էնոչը երկրորդ տարին անընդմեջ լավ ելույթ ունեցավ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ Էնոչը միջինը մեկ խաղում 22,5 միավոր վաստակեց։ Միջինը 14,2 անգամ էլ Էնոչը տիրել է օղակից անդրադարձած գնդակին։ Առաջնության մասնակիցների շարքում Սթիվենն իր ցուցանիշներով 2-րդ տեղն է զբաղեցրել:

2016 թվականից Էնոչը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում 2-րդ տարին անընդմեջ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում արդյունավետ խաղ ցուցադրեց Արամ Արսլանյանը: 19 տարեկան բասկետբոլիստը Ռումինիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում միջինը 13,5 միավոր վաստակեց: Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունում Մադոյանը միջինը մեկ խաղում վաստակեց 12,7 միավոր։

Արսլանյանը և Մադոյանը հրավիրվել են նաև Հայաստանի ազգային հավաքականը և նախապատրաստվելու են օգոստոսի 2-ին մեկնարկող Աշխարհի 2019թ․ առաջնության նախընտրական փուլի հանդիպումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում