Սպորտ

Մայքլ Ֆելպսն ընդդեմ շնաձկան. հաղթել է գիշատիչը

1 րոպեի ընթերցում

Մայքլ Ֆելպսն ընդդեմ շնաձկան. հաղթել է գիշատիչը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, խաղերի պատմության մեջ ամենատիտղոսակիր Մայքլ Ֆելպսը մրցել է շնաձկան հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, մրցումը կազմակերպվել ու նկարահանումն արվել է Discovery հեռուստաընկերության «Shark week» հաղորդաշարի համար:

Ֆելպսը մրցել է շնաձկան հետ Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում: 100 մետր տարածությունը սպիտակ շնաձուկը հաղթահարել է 36,1 վայրկյանում: Օլիմպիական չեմպիոնը հետ է մնացել միայն 2 վայրկյանով: Մրցությունն անցել է բաց ծովում, սակայն նրանք ջրում չեն եղել միաժամանակ:

Ամերիկացի լողորդը կարիերան ավարտեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ֆելպսը օլիմպիական 23 ոսկե մեդալ ունի (ընդհանուր 28 մեդալ, երեք արծաթ, 2 բրոնզ):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում