Սպորտ

«Արարատ»-«Արցախ» ընկերական խաղում դարպասի գրավում չի արձանագրվել

1 րոպեի ընթերցում

«Արարատ»-«Արցախ» ընկերական խաղում դարպասի գրավում չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ը և նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղ են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախապատրաստվելով նոր մրցաշրջանին՝ «Արարատ»-ը մրցել է «Արցախ» ակումբի հետ, սակայն այդ խաղում դարպասի գրավում չի արձանագրվել:

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2017/18 մրցաշրջանի խաղացանկը: Առաջին տուրի մեկնարկային հանդիպումը (օգոստոսի 4) կկայանա Գյումրիում, որտեղ տեղի «Շիրակ»-ը կխաղա Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ի հետ: Օգոստոսի 5-ին կմրցեն «Բանանց»-«Փյունիկ» զույգը, իսկ մեկ օր անց` օգոստոսի 6-ին` «Գանձասար-Կապան»-«Արարատ» զույգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում