Սպորտ

Հունգարիայում մեկնարկել է Եվրոպական օլիմպիական փառատոնը

1 րոպեի ընթերցում

Հունգարիայում մեկնարկել է Եվրոպական օլիմպիական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարական Գյոռ քաղաքում մեկնարկել է եվրոպական Օլիմպիական փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բաց պաշտոնական արարողությանը Հայաստանի դրոշը տարել է լողորդ Արթուր Բարսեղյանը: Օլիմպիական փառատոնին մասնակցում են շուրջ 2500 մարզիկներ, աշխարհի 50 երկրից:

Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին Հայաստանից կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում