Մխիթարյանի հաջող հարվածն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել «Ռեալ»-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների գավաթ միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում աչքի ընկավ Լինգարդը, իսկ «Սերուցքայիններից»՝ Կազեմիրով, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 2:1ՙ Հաջող հարվածներից մեկն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:

Հայերեն Русский