Սպորտ

«Սևանա լիճ» մրցաշարում կայացել է 6-րդ տուրը

1 րոպեի ընթերցում

 «Սևանա լիճ» մրցաշարում կայացել է 6-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարում կայացել է 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն են կրել Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը: Ոչ-ոքի են ավարտվել Հովհաննես Գաբուզյան-Տիգրան Հարությունյան, Իգոր Կովալենկո-Մարտին Կրավցիվ պարտիաները:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ամին Բասսեմը, ով ունի 4,5 միավոր: 4-ական միավոր ունեն Մարտին Կրավցիվը, Դարիուշ Շվարցը և Թամիր Նաբաթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում