Սպորտ

«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի 5 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի 5 պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարը հատեց հասարակածը. կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրը ստացվեց խաղաղ. բոլոր 5 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Ի տարբերություն նախորդ տուրերի, որոնցում որոշ պարտիաներ տևում էին 5 ժամ և ավել, և որոշ դեպքերում կողմերը կատարում էին 100 քայլից ավել, այս տուրի ամենաերկար պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին Սամվել Տեր-Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը, գրանցվեց ընդամենը 44 քայլ: Մրցաշարի երկու առաջատարներից Մարտին Կրավցիվը հաշտություն կնքեց Թամիր Նաբաթիի հետ, իսկ մյուս առաջատար Բասսեմը ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ: Մեր մասնակիցներից լավագույն արդյունք ունեցող Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Դարիուշ Շվարցի հետ, իսկ մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից Հայկ Մարտիրոսյանը խաղաղությամբ բաժանվեց Իգոր Կովալենկոյից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում