Սպորտ

Կայացավ «Սևանա լիճ 2017» մրցաշարի 4-րդ տուրը

1 րոպեի ընթերցում

Կայացավ «Սևանա լիճ 2017» մրցաշարի 4-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանում տեղի ունեցան «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջատար Մարտին Կրավցիվը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: Այս արդյունքից օգտվեց Ամին Բասսեմը, ով առավելության հասավ Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց Կրավցիվին: 4-րդ տուրում Տիգրան Հարությունյանի նկատմամբ հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը: Տուրը հաղթական էր նաև Դարիուշ Շվարցի համար. Լեհաստանը ներկայացնող գրոսմայստերն ուժեղ գտնվեց Իգոր Կովալենկոյից: Թամիր Նաբաթի - Հայկ Մարտիրոսյան պարտիան տևեց 105 քայլ և ավարտվեց հաշտությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում