Կարծիքներ

Փորձագետն առաջիկա երկու ամսում ռուբլու արժևորվում է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Փորձագետն առաջիկա երկու ամսում ռուբլու արժևորվում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական հարցերով փորձագետ Քրիստինե Բալաբեկյանը կանխատեսում է առաջիկա երկու ամսում դոլարի նկատմամբ ռուբլու արժևորվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում փորձագետը նկատեց նաև, որ հուլիս-օգոստոսին Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված որևէ փոփոխություն չի կանխատեսվում: «Դոլարի արժեզրկմամբ պայմանավորված՝ ռուբլու արժևորում է սպասվում, որը ևս հայ գործարարների համար կարող է դրական ազդեցություն ունենալ: Խոսքը մինչև սեպտեմբերի 15-ին է վերաբերում, այնուհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել»,-ասաց Բալաբեկյանը:

Ըստ փորձագետի` դոլարի արժեզրկումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում