Հասարակական

Հուրգադայում տուժած երկու հայաստանցի կանանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

1 րոպեի ընթերցում

Հուրգադայում տուժած երկու հայաստանցի կանանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած ՀՀ երկու քաղաքացիները կանայք են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ նրանցից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

«Երկու քաղաքացիներն էլ կանայք են: Նրանցից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին երևի վաղը դուրս կգրեն»,- ասաց Բալայանը և հավելեց, որ տեղեկություն չունի, թե երբ են վերադառնալու հայրենիք:

Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի:

Չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց:

Միաժամանակ, երկրի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ հարձակման արդյունքում տուժել է վեց մարդ, նրանք հոսպիտալացվել են, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում