Թեժ հուլիս Լեռնային Ղարաբաղում. Սերգեյ Մարկեդոնովը վերլուծում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն ուժային ճնշման միջոցով փորձում է իր օգտին փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Politcom.ru կայքում հրապարակված «Թեժ հուլիս Լեռնային Ղարաբաղում» խորագրով վերլուծական հոդվածում այս մասին գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Ադրբեջանի քաղաքականությունն այդպիսին է: Նա կարծում է, թե պատերազմի ահազանգ առաջացնելով՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ինչպես նաև Մինսկի խմբում գտնվող Իրանին դրդելու է այն մտքին, որ մեծ, արյունահեղ պատերազմը կանխելու, տարածաշրջանային կայունության համար պետք է Հայաստանի վրա ուժեղացնել ճնշումները: Այլ հարց է, թե որքանով են նման պատկերացումները համապատասխանում իրականությանը: Իրականում հակառակն է, ադրբեջանական վարկածն ապացուցող փաստարկներ չեն ներկայացվում, չնայած այն ակտիվորեն ներկայացվում է տեղեկատվական դաշտում և դա ոչ միայն ներքին լսարանի համար, այլև արտաքին»,-ասել է քաղաքագետը:

Երևանը փորձում է ընդգծել այն, որ ադբեջանական կողմն ընդունակ չէ համաձայնության եզրեր գտնել, դրանից բացի Ադրբեջանը հակված է ուժային մոտեցմանը՝ երկխոսության փոխարեն:

Ի՞նչ ձևով է հուլիսյան սրացումն արտահայտվում նախորդ բախումների համատեքստում, արդյո՞ք այն վկայում է ղարաբաղյան հակամարտությունում նոր զարգացումների մասին, թե՞ հակառակը՝ ընդգծում է նախկին թրենդը: Քաղաքագետը ներկայացնում է ընթացիկ տարում արցախա-ադրբեջանական շփման գծում սրացումներն ու այդ ժամանակահատվածում քաղաքական հանդիպումները: Նա ընդգծում է` այն, ինչի մենք ականտես եղանք փետրվարին, մայիսին, հունիսին, կրկնվեց նաև հուլիսին:

«Տառացիորեն հաջորդ օրը, երբ ներկայացվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքները, գրանցվեց նոր սրացում: Դրա հետ մեկտեղ, պետք է նկատել, որ բանակցային գործընթացի վրա խաչ չի քաշվում»,-ասել է Մարկեդոնովը:

Ըստ նրա՝ ղարաբաղյան թրենդը 2017 թվականի հուլիսին մնում է նույնը. այն էէ պահպանել բանակցության խաղաղ գործընթացը լայնածավալ պատերազմը կանխելու համար:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին