Տեղեկատվական պատերազմը նույնպես սաստկանում է, ինչպես առաջնագծում. Թևան Պողոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ թշնամու կողմից խոցվելու տեղ չթողնի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը:

«Թշնամին չի փոխել իր վարքագիծը, օգտագործում է բոլոր միջոցները Հայաստանին ու Արցախին հարվածելու համար: Տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչ ծավալի հակահայկական աշխատանք է տանում: Վերջերս բուլղարական լրատվամիջոցների բացահայտումների ականատեսը եղանք, սակայն նման դեպքերը բազմաթիվ են: Այս բոլոր տեղեկությունները գալիս են հիմնավորելու այն, որ Ադրբեջանը նախ բոլոր միջոցները ներդնում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, երկրորդ այնպես է անում, որ հայությունն այս տարածաշրջանից հեռանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է առաջնորդվի իր շահերով, պետք է փոխի մարտավարությունն ու տանի այն ուղղությամբ, որ թշնամու համար մեզ խոցելու հնարավորություն չստեղծվի:

«Մենք պետք է հասկանանք, որ թշնամին ամեն օր փորձելու է ցանկացած հնարավորություն օգտագործել մեզ խոցելու համար: Ցանկացած դեպքից մենք պետք է դասեր քաղենք, որ համապատասխան քայլեր ձեռնարկենք, որ այդ հնարավորությունը թշնամուն չտրվի»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը կարևորեց ակտիվ աշխատանքը տեղեկատվական դաշտում: Նրա խոսքով, տեսանք, թե Ադրբեջանն ինչպես է օգտագործում իր ներքին իրավիճակը, մասնավորապես, պատսպարվում քաղաքացիական բնակչության հետևում ու սադրանքներ է անում:

«Մենք սրա մասին ոչ թե պետք է խոսենք միայն այս դեպքի հետ կապված, այլ դրա մասին պետք է այնքան խոսենք, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի այս խնդրի վրա: Ցավոք, մենք երկու օր պատասխանում ենք, տեղեկություններ ենք տրամադրում ու վերջ: Տեղեկատվական պատերազմը սաստկանում է այնպես, ինչպես առաջնագծում, հետևաբար փորձագիտական դաշտը, քաղաքական ուժերը, լրագրողները, դիվանագիտական ուժերը պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է պատասխան գործողություններով հանդես գալ, այլ ոչ թե լինել պատասխանող կողմ»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին