Սպորտ

Արոնյանը կիսել է միավորը Սվիդլերի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կիսել է միավորը Սվիդլերի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ տուրում Արոնյանը կրկին կիսեց միավորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 30-րդ քայլին կողմերը կիսել են միավորը:

Այժմ Արոնյանն ունի 3 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 3,5 միավոր ունեն Ալեքսանդր Գրիշչուկը և Թեյմուր Ռաջաբովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում