Սպորտ

Հրաշալի շախմատային սերունդ ունենք. Ռոբերտ Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Հրաշալի շախմատային սերունդ ունենք. Ռոբերտ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի հաղթող, միջազգային կարգի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը հրաշալի շախմատային նոր սերունդ ունի:

«Այս տարին անձամբ ինձ համար այնքան էլ հաջող չէր: Ավելի մեծ սպասելիքներ ունեի:Հույս ունեմ, որ տարվա մյուս հատվածում կկարողանամ հաջող հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Գրոսմայստերի կարծիքով՝ պատանի շախմատիստների գրանցած արդյունքները աշխարհի առաջնություններում մեծ հաջողություն էր: «Հրաշալի շախմատային սերունդ ունենք, որ կգա և կփոխարինի ավագներին: Միայն թե պատանիները պետք է շարունակեն նույն ջանասիրությամբ աշխատել, քանի որ հաջողությունները, երբեմն, երես են թեքում»,-ասաց գրոսմայստերը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում