Սպորտ

Զավեն Անդրիասյանը կարևորում է Երևանի բոլոր համայնքներում շախմատային դպրոցների բացումը

1 րոպեի ընթերցում

Զավեն Անդրիասյանը կարևորում է Երևանի բոլոր համայնքներում շախմատային դպրոցների բացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային կարգի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի կարծիքով՝ շախմատի ավանդույթները շարունակվում են Հայաստանում:

«Մեր երկիրը` Հայաստանը, շախմատային լավ ավանդույթներ ունի: Եվ երիտասարդ շախմատիստները լավ պահպանում են այն: Խոսքերիս վառ ապացույցը մեր պատանի շախմատիստների հաջողությունն է աշխարհի պատանեկան առաջնություններում: Մեր պատանի շախմատիստներից 4-ը գրոսմայստերի նորմա լրացրեց: Շատ եմ կարևորում այն, որ Երևանի բոլոր համայնքներում բացվեցին շախմատային դպրոցներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում