Սպորտ

Հայաստանը բարձր դիրքերում է շախմատային գրեթե բոլոր ոլորտներում. Սմբատ Լպուտյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր դիրքերում է շախմատային գրեթե բոլոր ոլորտներում. Սմբատ Լպուտյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Հայաստանն աշխարհում առաջատար դիրքերում է շախմատի ցանկացած ոլորտում:

«Կարդալով այսօրվա հաշվետվությունը, որը ներկայացրի Ֆեդերացիայի նախագահին, զարմանում եմ, քանի որ շատ են ձեռքբերումները և հաղթանակները: Բայց որոշ բացթողումներ ևս ունենք: Վստահ կարող եմ ասել, որ ուրախանալու շատ առիթներ ենք ունեցել, քանի որ թե մասսայական ոլորտում, թե մրցաշարերի հաղթանակներում, ամենուր Հայաստանն այսօր բարձր դիրքերում է: Մենք վերջին 4 տարում 29 միջազգային մրցաշար ենք անցկացրել: Պատանիների ասպարեզում շատ հաղթանակներ ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Լպուտյանը:

Վերջինս փաստեց, որ Հայաստանը շարունակում է շախմատային գերտերություն մնալ՝ օրինակելի ամբողջ աշխարհի համար:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-կոնֆերանսի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում