Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի երեխայի մահվան համար մեղավոր է համարում Իլհամ Ալիեւին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի մանկահասակ երեխայի մահվան հանգամանքը որպես քարոզչամիջոց օգտագործելը համարում է անբարոյականություն: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը միանշանակ օգտագործելու է այս փաստը քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

«Ցավոք սրտի, վերջին օրերի լարվածության պատճառով եղան զարգացումներ, որոնք անդառնալի էին. գիտենք, որ երեխա է զոհվել, ինչն իսկապես շատ ցավալի զարգացում է, եւ կարծում եմ՝ բավականին լուրջ ազդեցություն կունենա իրավիճակի վրա: Ադրբեջանը վերջին 3 տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որի տրամաբանությունը սահմանային լարվածության միջոցով քաղաքական որոշակի խնդիրներ լուծելն է կամ որոշ բացասական երեւույթներ կոծկելն է, ինչին օրերս ականատես եղանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ այլ ինչ է, քան բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումից միջազգային հանրությանը շեղելու փորձ:

«Կարծում եմ՝ սա կարող է Ադրբեջանին լուրջ հարված հասցնել միջազգային հեղինակության տեսանկյունից: Նրանք որեւէ ավելի լուրջ պաշտպանվելու ձեւ չգտան, քան սահմանում իրավիճակ լարելը: Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից, եւ, բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից խուսափել հնարավոր չեղավ»,-ընդգծեց Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը, հրապարակելով եւ անխնա տարածելով զոհված երեխայի նկարները, ցանկանում է իբր թե ցույց տալ «հակառակորդի» դաժան էությունը, մինչդեռ քաղաքագետի խոսքով՝ երեխային սպանել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Այս դեպքը Ադրբեջանում էլ ավելի է մեծացնելու թշնամանքի մթնոլորտը, այսինքն՝ շարունակվելու է Ադրբեջանի՝ թշնամանքը սերունդներին փոխանցելու քաղաքականությունը: Ինչպես նաեւ նրանք փորձելու են միջազգային կառույցներում որոշակի դիվիդենտներ քաղել»,-եզրափակեց նա:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60-միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60-միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններումԱլխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82-միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվելԱլխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին