Սպորտ

Գարրի Կասպարովը հանդես կգա Սենթ Լուիսի մրցաշարում՝ վերադառնալով մեծ շախմատ

1 րոպեի ընթերցում

Գարրի Կասպարովը հանդես կգա Սենթ Լուիսի մրցաշարում՝ վերադառնալով մեծ շախմատ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարիի Կասպարովը կվերսկսի ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կասպարովը կմասնակցի ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք միջազգային մրցաշարին: Արագ և կայծակնային շախմատի մրցաշարը կկայանա օգոստոսին:

Մրցաշարին կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վիշի Անանդը, Դավիդ Նավարան, Լենիեր Դոմինգեսը և Լե Կուան Լիեմը:

Գարրի Կասպարովն աշխարհի 13-րդ չեմպիոնն է: Նա կարիերան ավարտել է 2005 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում