Սպորտ

Տիգրան Պետրոսյանը դարձել է World Open մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանը դարձել է World Open մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը դարձել է World Open մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեց «World Open» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում